Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Հայ-հունական համագործակցության ընդլայնում

Հայ-հունական համագործակցության ընդլայնում
09.06.2014 | 16:00

Այսօր ԵՊՀ հունագիտության կենտրոն էր այցելել ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը:
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Ալեքսանդր Մալխասյանը, Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ինչպես նաև ԵՊՀ հունագիտության կենտրոնի տնօրեն Լևոն Հակոբյանը:
Ուսանողների հետ հանդիպման ընթացքում դեսպանը կարևորեց երկու հնագույն ժողովուրդների համագործակցության ընդլայնմանն ու հունարեն լեզվի տարածմանն ուղղված ծրագրերը՝ նշելով, որ Մայր բուհն արտերկրում հունարենի զարգացմանը նպաստող կարևոր օղակներից մեկն է: «Չնայած Հունաստանում տիրող տնտեսական ծանր դրությանը՝ Հունաստանի կառավարությունը ոչինչ չի խնայում աշխարհում հունարեն լեզվի ու մշակույթի զարգացման համար: Այդ նպատակով որոշում է կայացվել դրամական օժանդակություն ցուցաբերել ԵՊՀ հունագիտության կենտրոնին, ինչի շնորհիվ կենտրոնը կկարողանա նոր գրականություն ու բառարաններ ձեռք բերել հունարենը որպես առաջին լեզու ուսումնասիրող ուսանողների համար»,- ասաց Իոաննիս Տայիսը:
Հունագիտության կենտրոնի տնօրեն Լևոն Հակոբյանը դեսպանին ներկայացրեց կենտրոնի աշխատանքները, ուսանողների պատրաստվածության մակարդակը, կրթական ծրագրերը և հետագա անելիքները:
Պրոռեկտոր Արարատ Մալխասյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին ԵՊՀ հունագիտության կենտրոնի զարգացմանը միտված ծրագրերին ուշադրություն դարձնելու և օժանդակելու համար: «Հայաստանի և Հունաստանի բարեկամությունը դարերի պատմություն ունի: ԵՊՀ-ում գործող հունագիտության կենտրոնն այդ բարեկամության ամրապնդման ու ընդհանրապես հունական մշակույթի զարգացման գործում կարևոր առաքելություն ունի: Հարկ է նշել, որ մենք նույնպես շահագրգռված ենք հայ-հունական հարաբերությունների զարգացման գործընթացով»,- նշեց պրոռեկտորը:
Արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը խոսեց նաև հայ-հունական հարաբերություններում քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցության ներկայիս փուլի և հետագա զարգացումների մասին: «Ե՛վ քաղաքական, և՛ տնտեսական բնագավառներում Հայաստանի և Հունաստանի կառավարությունների միջև շփումները բարձր մակարդակով են իրականացվում, ինչի մասին են վկայում փոխադարձ այցելությունները: Իհարկե, տնտեսական կապերը բավականին զարգացած չեն, սակայն այդ ուղղությամբ նույնպես քայլեր են ձեռնարկվում. մասնավորապես աշնանը կկազմակերպվի բիզնես համաժողով, որը, կարծում եմ, դրական արդյունքների կհանգեցնի»,- ասաց դեսպանը և հավելեց, որ առանձնակի ուշադրություն է դարձվում նաև մշակութային կապերի ամրապնդմանը, որի զարգացման գործում էական ներդում ունեն դեսպանությունները:

Դիտվել է՝ 986

Մեկնաբանություններ